Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է վերականգնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պեզեշկիանի կառավարության ձևավորման խորհրդատվական կոմիտեի ղեկավար և 2013-ից 2021 թվականներին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Նա նշել է, որ Իրանի նոր կառավարությունը՝ նորընտիր նախագահ Պեզեշքիանի գլխավորությամբ, պատրաստ է բարեխղճորեն երկխոսության մեջ մտնել՝ համաձայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և Իրանի օրենսդրության՝ ապահովելու փոխադարձորեն հետևելը դիվանագիտական այդ բացառիկ նվաճման պայմաններին։
Զարիֆն անհրաժեշտություն է համարել նաև 2020 թվականի դեկտեմբերին Իրանի խորհրդարանի կողմից ընդունված «Պատժամիջոցների վերացման և Իրանի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների մասին» օրենքը հաշվի առնելը։
Այս փաստաթուղթը պատասխանն էր 2018 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուն, որից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, ներառյալ՝ նավթի արտահանման էմբարգոն: