Փաշինյանը «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳԵթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ իշխանության քաղաքական երկչոտությունն ու իրադրությանը համարժեք չարձագանքելու վարքագիծը բերել է նրան, որ տարիներ առաջ զավեշտալի, անլուրջ, որևէ հեռանկար չունեցող ադրբեջական քարոզչական հնարքները վերածվում են քաղաքական պահանջների:
Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի»,- գրել է պատգամավորը: