Թող բոլորիս մանկության սիրո հեքիաթն իրականություն դառնա. Սոնա Ռուբենյան
ԼԱՅՖԵրգչուհի Սոնա Ռուբենյանն միկրոբլոգում նշանադրությունից նոր լուսանկար է հրապարակել և գրել.
«Շնորհավոր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը)
Թող բոլորիս մանկության սիրո հեքիաթն իրականություն դառնա)
Միակ այս բառը` ներդաշնակություն,
Իր մեջ կրում է միտք, հոգի ու սիրտ,
Եվ այս ամենի ամփոփումն անշուշտ
Պարգևն է Տիրոջ, որ կոչվում է ՍԵՐ,
Երանի՜ նրան, ով աշխարհ գալուց
Ավանդ է ստացել երեքը մեկտեղ։
Եվ կյանքի բովում երջանիկ է նա,
Ով ճաշակում է ներդաշնակություն։
Մարմնի ու հոգու, կյանքի ու սիրո։
Եվ նա, ով ունի իր կյանքում մեծ սեր,
Թող լուռ աղոթի այդ մեկի համար,
Ում հետ ստացել է Աստծուց օրհնություն։
Իսկ սերը մարդուց պահանջում է մի առաքելություն`
Ցույց տալ աշխարհին անբասիր սերը,
Ու սիրո լեզվով պատմել ամենքին
Որ սերն է կյանքի միակ պարգևը»։

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



