Ուկրաինան գրոհել է «Կովկաս» նավահանգստի վրա. զոհ և վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը այսօր առավոտյան Կուբանի «Կովկաս» նավահանգստում հարձակվել են լաստանավի վրա, կա զոհ և տուժածներ անձնակազմի անդամների և նավահանգստի աշխատակիցների շարքերից։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Կիևի ռեժիմը կրկին ահաբեկչության փորձ է ձեռնարկել Կրասնոդարի երկրամասի տարածքում։ Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Կովկաս» նավահանգստում կանգնած լաստանավի վրա: Այժմ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները»,-նշել է Կոնդրատևը Telegram-ալիքում։
Հարձակման արդյունքում հրդեհ է բռնկվել։ Մարզպետի խոսքով՝ հրդեհը տեղային է, կրակի տարածման վտանգ չկա։
«Ցավոք, անձնակազմի անդամների և նավահանգստի աշխատակիցների շրջանում կան տուժածներ և մեկ զոհ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մտերիմներին»,-հավելել է նա։
Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։
Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հինգը տուժել են, բոլորը ՌԴ քաղաքացիներ են: