Չինաստանը կաջակցի Իրանի` ՇՀԿ-ին անդամակցմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու Իրանի հայտին:
Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի` Իրան այցի ընթացքում, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:
ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը ներկայումս պաշտոնական այցով Իրանում է: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքում կողմերը հայտնել են համընդգրկուն ռազմավարական համագործակցության հաստատման մասին:
Սի Ցզինպինը համաշխարհային մակարդակի առաջին առաջնորդն է, որն Իրան է այցելել Թեհրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով մտցված պատժամիջոցների վերացումից հետո:
Ավելի վաղ ՄԱԿ-ի պատժամիջոցները խոչընդոտում էին ՇՀԿ-ին երկրի անդամակցմանը, նշում է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



