Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկու տասնյակից ավելի փաթեթներով «Մեթամֆետամին». առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի հուլիսի 17-ին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ծառայողները Երևան քաղաքի Արղության փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։ Նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 32-ամյա բնակիչ է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 0.89 գրամ քաշով 2 փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով:

Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ իր մոտ առկա է դանակ, իսկ ձերբակալման ընթացքում նետել է իր մոտ պահվող երեք փաթեթները և բջջային հեռախոսը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 32-ամյա տղամարդու մասնակցությամբ Երևան քաղաքի Արղության փողոցում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 2.85գ. քաշով 3 փաթեթ:

Դեպքի վայրի զննության ընթացքում տղամարդը նշված ավտոմեքենայի միջից ինքնակամ ներկայացրել է փաթեթավորված թվով 25 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 22գ. նախնական քաշով, ինչպես նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ և 1.15գ. ընդհանուր կշռով կանաչավուն զանգված:

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն, որի նախնական արդյունքներով՝ ներկայացված փաթեթների մեծ մասում առկա սպիտակավուն երանգի, բյուրեղանման փոշեզանգվածը «Մենթամֆետամին» տեսակի թմրամիջոց է: Փորձաքննության ներկայացված մյուս փաթեթների եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը և պահելը): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանքը:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ այն իրացրած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար