Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դա լրտեսության կամ դավաճանության արդյունքում հայթայթված ինֆորմացիա է եւ հաղորդում հանցագործության մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում փորձել էր «գտնել» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեվարելու հիմնական մեղավորներին։ Եվ այդ փորձը վերածվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզի կրկնության՝ Արցախը հանձնել են արցախցիները, Արցախի հայաթափումը եղել է Արցախի վերջին նախագահի ընտրվելու պատճառով։ Անգամ փաստեր էր նշել, որոնք ստուգման կարիք ունեն։ Օրինակ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը համոզել են, որ դուրս գան ռուսների հսկողության տակ գտնվող օդանավակայանի տարածքից եւ գնան ինչ-որ մեկի առանձնատուն, որտեղից էլ ադրբեջանցիները նրանց ձերբակալել են: Արցախում նախագահական ընտրությունները հեղաշրջում էր անվանել ու Շահրամանյանին անուղղակիորեն «մեղավոր կարգել»։ Մի հատված. «Հայտնի է, որ Դավիթ Բաբայանը հեղաշրջում իրականացնողների հորդորով է գնացել/տարվել Շուշի եւ ուղղակի հանձնվել Ադրբեջանին: Ու դա եղել է այսօր Երեւանում հայրենասիրական թատրոն խաղացողների մաշկը փրկելու գներից մեկը»:

Այնինչ Բաբայանի՝ գերեվարվելու այլ պատճառներ են նշվում, որ նրան ադրբեջանցիներն են հորդորել հանձնվել, քանի որ Մեհրիբան Ալիեւայի հասցեին վատ բաներ է ասել, հակառակ դեպքում` ընտանիքը դուրս չի գա Արցախից: Իսկ Արցախի նախագահներն էլ կամովին հանձնվել են, որ արցախցիներին թողնեն անցնել սահմանը: Մենք այս հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չլիներ կիսաճշմարտությունների շարքից, որով փորձում են պառակտել մեր հասարակությանը` «արցախցի-հայաստանցի» թեզը խորացնելով:

Մեզ հետ զրույցում Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ հրապարակման հեղինակը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին։ «2018-ից առաջ որեւէ մեկիս մտքով չէր անցնի, որ Հայաստանի իշխանությունը կզավթեր հենց դեղին մամուլի արքան․․․ Այսօր հայտնվել է մեկը, որն օգտագործվում է դեղին մամուլի արքայի կողմից կամ երազում է, ինչու չէ, եթե ինչ-որ մեկին հաջողվել է, երեւի մյուսին էլ կհաջողվի՝ ունենալ նույն ճակատագիրը: Գուցե դա է իրեն դրդում, որ, դեմք ու արժանապատվություն կորցրած, այսպիսի բացահայտ սուտը փորձում է հրամցնել մարդկանց: Այս մարդը, փաստորեն, ուղղակի հանցագործության մասին հաղորդում է տալիս` սեփական հանցագործության մասին: Ինքը հայտարարում է, որ լրտես է, որովհետեւ, գիտեք, նման ինֆորմացիա ունենալու համար առնվազն պետք էր Ադրբեջանի գործակալ լինել կամ ուղիղ աղբյուր ունենալ այնտեղ, որովհետեւ այլ կերպ նման ինֆորմացիայի մասին այդքան վստահ խոսելն անհնար էր: Մենք վերջին օրերին դուրս գալուց նույնիսկ նման ինֆորմացիայի չենք տիրապետել: Իսկ իր ակնարկը, որ վերաբերում է արցախցիներին, ովքեր չեն համակերպվել հայրենիքի դավաճանաբար հանձնման հետ եւ ովքեր չեն պատրաստվում այսօր թույլ տալ վտանգել Հայաստանը եւ պայքարում են՝ անկախ այն իրավիճակից, որում հայտնվել են, ուղղակի մեկնաբանեմ, դա կեղծ է, սուտ է: Այս իշխանությունները, մեր բռնի տեղահանման առաջին վայրկյաններից սկսած, այս կեղծ, կեղտոտ քարոզչությունն են տանում՝ նախապես մեղավորներ նշանակելով Հայաստանի Հանրապետության վրա գալիք աղետների մասով եւ փորձելով մեղքը բարդել մեր բոլորի վրա: Իսկ իրականում տեղի ունեցավ այն, որ ՀՀ իշխանությունները՝ հանձին իրենց ղեկավարի, ուղղակի հանձնեցին Արցախը, հայաթափեցին` իրենց Բաքվի գործընկերների հետ, եւ այսօր շարունակում են նույն գործընթացը՝ բռնաճնշումներ, կեղեքումներ Հայաստանի Հանրապետությունում՝ արցախցիների նկատմամբ»,- ասաց Հակոբյանը:

Արցախցի պատգամավորը նշում է, որ Թաթուլ Հակոբյանի հրապարակման մեջ տեղ գտած թեզերը կեղտոտ հորինվածք են կամ Ադրբեջանից ստացված տեղեկատվություն: Ինչ վերաբերում է «հեղաշրջում» տերմինին, ապա այդ իրադարձությունների ականատեսը եղել են բոլորը. «Թե ինչպես էր Արայիկ Հարությունյանը ժամանակ առ ժամանակ շոուներ սարքում` այստեղի իր գործընկերոջ հրահանգով, ժամանակ առ ժամանակ հայտարարում էր իր հեռանալու մասին եւ նորից փոշմանում, իսկ վերջում ակնհայտ էր, որ իրենք` ՀՀ-ում իշխանությունը զավթածը եւ Արցախի նախագահը, շատ լավ տեղեկացված էին՝ ինչ էր սպասվում Արցախին, եւ դա հարմար ժամանակն էր․ երկուստեք դա ձեռք էր տալիս: Մի կողմից, Արայիկ Հարությունյանը կարծես թե փրկվում էր, մյուս կողմից՝ դեռեւս այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշանակում էր մեղավորներ»: Արցախցի պատգամավորը նկատում է, որ միայն խելապակասը կարող է այդ թեզին հավատալ, որ արցախցին իր հայրենիքն ու պետությունը, պետականությունը հանձնել կարող է: «Ինչպես սրանք են ասում՝ եկել են իշխանություն զավթելու: Իսկ ի՞նչ պակաս իշխանություն ունեինք մենք: Ինձ համար ի՞նչ տարբերություն, ես Արցախի Հանրապետության պատգամավոր էի, եթե իշխանության առումով են ասում, իհարկե: Ինձ համար շատ ավելի բարձր պատիվ էր եւ պատիվ է կրել այդ տիտղոսը, ինձ համար դա պատիվ է՝ լինել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր: Ի՞նչը մեզ պիտի դրդեր այդ հզոր, այդ հրաշք, ամեն ինչ ասող իշխանությունը թողնել ու գալ այստեղ` խամաճիկներից իշխանություն վերցնելու: Եվ, իհարկե, ոչ ոք չի էլ հավատում այդ թեզին: Ես շարունակում եմ պնդել, որ այն, ինչ վերաբերում է գերի ընկածների մասով իր իմացածներին, դա հանցագործության մասին հաղորդում է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Մի կողմ թողնելով առաջ քաշված թեզերի բովանդակությունը՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները մարդիկ են, ովքեր ունեն զգացմունքներ, սիրելի ու իրենց սիրող մարդիկ: Տվյալ պարագայում, Դավիթ Բաբայանի անվան հետ կապված, մեր զրուցակիցը կարծում է, որ այդպիսի թեզեր տարածողները զուրկ են հայրենիք ունենալու զգացումից, հայրենակցի նկատմամբ ապրումակցում չունեն: Նրանք համարում են, որ տասնյակ հազարավոր զոհերը՝ 30 տարվա ընթացքում, հանուն ոչնչի են եղել, ու այս պարագայում նման մարդկանց բարոյականության մասին խոսելն անիմաստ է:
«Ինչ վերաբերում է Դավիթ Բաբայանի՝ Բաքվին հանձնվելուն, որեւէ մեկը չունի հստակ ինֆորմացիա, թե ինչու այդ քայլին գնաց Դավիթ Բաբայանը: Ես պնդում եմ, որ դա կա՛մ լրտեսության, կա՛մ դավաճանության արդյունքում հայթայթված ինֆորմացիա է, կա՛մ ուղղակի ասեկոսեներ կամ գուշակություններ, որը որեւէ մեկս թույլ չենք տալիս մեզ: Դավիթ Բաբայանը բացառիկ հայրենասեր մարդ էր, ով երբեւէ չի թաքցրել իր հակակրանքն այս իշխանությունների նկատմամբ, եւ իշխանության միակ ներկայացուցիչն է եղել, ով ԱԺ բարձր ամբիոնից բազմիցս խոսել է, որ որեւէ կապ չի կարողանում հաստատել Հայաստանի իր գործընկերոջ հետ, եւ բոլոր նամակները, բոլոր զանգերը մնում են անպատասխան։ Ինքը որեւէ ինֆորմացիա չի կարողանում ունենալ, որովհետեւ այն ժամանակ Արցախի նախագահի ու Հայաստանի վարչապետի շփումների մասին գիտեին միայն իրենք, իսկ մեզ ասվում էր այնքանը, որքանը որ երկուսով պայմանավորվում էին` ինչ չափաբաժնով կամ ինչ ասել մնացած բոլորին: Այսինքն՝ որեւէ մեկը որեւէ ինֆորմացիայի չէր տիրապետում, այդ թվում՝ նաեւ Դավիթ Բաբայանը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա շեշտեց․ պետք չէ մոռանալ, որ 2020 թվականից ի վեր ունենք տասնյակներով գերիներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո գերեվարված խաղաղ բնակիչներ եւ տարբեր անձինք, որոնց դատում են, սակայն այդ մարդկանց մասին ոչ ոք չի հիշում, եւ այն մարդիկ, ովքեր խոսում են խաղաղությունից ու խաղաղության պայմանագրից, երբ թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ուղիղ վտանգող պահանջներ է դնում, ՀՀ իշխանությունները նույնիսկ այդ հումանիտար հարցը, որպես հակազդեցություն, առաջ չեն քաշում, հետեւաբար՝ նրանցից որեւէ բան պահանջելն անիմաստ է:
«Որպեսզի մենք կարողանանք մեր գերնպատակին հասնել, ամենակարեւոր միջոցն այս իշխանության հեռացումն է, ոչ թե քննարկումը… Հասկանալի է, որ իրենք իրենց ամբողջ իշխանությունն ու գործիքակազմն օգտագործելու են՝ իրենց իշխանությունը պահելու համար։ Այս անձինք ուրիշ կարմիր գիծ չունեն, բացի սեփական աթոռները պահելուց»:

 

Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ