Նեպալյան ինքնաթիռը կործանվել է Կատմանդուի օդանավակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նեպալական Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ, հայտնում է Kathmandu Post-ը։
«Տասնինը մարդ՝ ներառյալ անձնակազմը, գտնվել է Պոխարա մեկնող ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել առավոտյան տեղի ժամանակով 11.15-ի սահմաններում»,-ասել է օդանավակայանի խոսնակ Պրեմնաթ Թակուրը:
Վթարը տեղի է ունեցել դեպի Պոխարա թռիչքի ժամանակ, որը երկրի երկրորդ ամենաբնակեցված քաղաքն է և համարվում է Նեպալի զբոսաշրջային մայրաքաղաքը:
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացնում ոստիկաններն ու հրշեջները։ Ուղևորների և անձնակազմի վիճակի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



