Թրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային. փորձագետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի «Քըրըքքալե» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսուցիչ, պրոֆեսոր Ջեմալեթթին Թաշքըրանն անդրադարձել է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքին:
Պորֆեսորը թուրք-ամերիկյան հարաբերությունները մասնավորապես դիտարկել է ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթելու սցենարով:
«Թրամփն անկանխատեսելի քաղաքական մոտեցումներ ունի: Օրինակ՝ նա կարող է ցուցադրաբար Սիրիայի կոնկրետ տարածքից դուրս բերել զինվորներին, բայց և այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին աջակցել թե՛ զենքի, և թե՛ գումարի տեսքով, ինչպես նաև շարունակել Թուրքիային անհանգստություն պատճառել»,-գրել է նա:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 5-ին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live