Իրանը և Չինաստանը 25 տարվա ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը և Չինաստանը համաձայնության են եկել 25 տարով ռազմավարական համագործակցության շուրջ:
Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» իրանական գործակալությունը` այս մասին հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում:
Սի Ցզինպինի` Իրան այցելության ընթացքում կողմերը 17 համաձայնագիր են ստորագրել:
Մասնավորապես, համաձայնություններ են կնքվել Էներգետիկ, ֆինանսական, արդյունաբերական, շրջակա միջավայրի և տեխնիկայի ոլորտներում համագործակցության մասին:
Նշվում է նաև, որ առաջնորդները քննարկել են նաև ծովային «Մետաքսի ճանապարհի» զարգացման հեռանկարները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



