Փրկարարները հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող ժայռաբեկորները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 25-ին, ժամը 10:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 8 շենքի ետնամասում մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնումեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 3 խմ, ինչի հետևանքով շենքի ետնամասի ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել ճանապարհին թափված և երթևեկությանը խոչընդոտող քարերը, իսկ ամբողջովին մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



