Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանը պետք է կատարի 2 քայլ. դա է ճանապարհը». Էդուարդ Շարմազանով

ԲԼՈԳ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ հայկական ազգային պետականության փշրանքները պահելու համար Հայաստանը պետք է կատարի 2 քայլ: Մինչ այդ քայլերը ներկայացնելը 168.am-ի հետ զրույցում նա առաջարկեց վերհիշել, թե ինչ վիճակում էր Հայաստանն անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, և հետո ինչ վիճակում հայտնվեց, և որոնք էին պատճառները:

«Ի՞նչ է եղել և հիմա ի՞նչ ունենք. ունեցել ենք ՄԽ համանախագահություն, որը հիմա սառեցված է: Պատերազմից հետո ՄԽ երկու համանախագահների գոնե լուռ համաձայնությամբ ԼՂ հակամարտության գլխավոր միջնորդ դարձավ Ռուսաստանը, և դրա վառ վկայությունն է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունը, որը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատերազմից հետո խաղի կանոններ էին մշակվել, որն այդ ստորագրություններով կար:

Գիտեինք, որ գոնե այդ հայտարարություններով Լեռնային Ղարաբաղը նշվում էր՝ որպես սուբյեկտ, ոչ մի տեղ գրված չէր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, ամենագլխավորը՝ նշված էր՝ ինչ պետք է արվի: Առնվազն այդ ռուսական միջնորդությունը հնարավորություն էր տալիս, որ հայերն ապրեին Արցախում, ռուս խաղաղապահներ էին տեղակայվում այնտեղ և գոնե այդ փուլում կարգավիճակի հարց չէր քննարկվում: Ի՞նչ տեղի ունեցավ ապագայում. 2022թ. փետրվարին սկսվեց պատերազմ Ուկրաինայում, փաստացի, ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև: Ապրիլի 9-ից հետո ռուսական բանակն անհաջողություններ սկսեց կրել ռազմաճակատում, և որոշակի նահանջներ գրանցեց, որոնք, ինչպես հայտնի դասականը կասեր՝ տակտիկական էր թե ստրատեգիական, ցույց կտա ժամանակը:

Ռուսաստանի դիրքերը թուլացան, ինչը հնարավորություն տվեց Արևմուտքին ավելի ակտիվացնել իր գործունեությունը Հարավային Կովկասում, որովհետև մեկ անգամ չէ, որ Արևմուտքն ամենաբարձր պաշտոնյաների բերանով հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքները գոհացուցիչ չեն, որովհետև ՌԴ ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեծացել է: Արևմուտքը որոշեց սպասարկել իր շահերը և հիշեց, որ կա Նիկոլ Փաշինյան. Նիկոլ Փաշինյանն էլ ռուսական հարթակը դրեց մի կողմ և ռուսական հարթակին զուգահեռ՝ սկսեց արևմտյան հարթակներում բանակցությունները: Այդ ամենն արվում էր Ալիևի մասնակցությամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց 2022թ. ամռանը Պուտինի հնչեցրած հայտարարությունը, որ սեղանին դրված է կարգավորման երկու պլան՝ մեկը՝ Մոսկվայի, մյուսը՝ Արևմուտքի:

Մոսկվայի տարբերակում պայմանագիրն ուներ «Խովաևի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի անունով: Ավելի վաղ Խովաևը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ըստ այդ պլանի՝ պետք է տեղի ունենար հետևյալը՝

  • 2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի:
  • Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանագծում և սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն:
  • Արցախի հարցն առանձին կետով է կարգավորվում: Ենթադրվում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս-քվոյի կարգավիճակը, և այն լուծել «ամուր խաղաղության» հաստատումից հետո:
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև այլ կոմունիկացիաների բացումը՝ արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայության:

Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ ռուսական պլանն առնվազն բաց էր պահում Ղարաբաղի՝ հայկական լինելու տեսական հնարավորությունը, եթե ոչ՝ գործնական: «Արևմուտքի պլանով Նիկոլի ուղեղը մտցրեցին, որ գլխավորը խաղաղությունն է, և Նիկոլը սկսեց առաջ շարժվել Մաքիավելիի հայտնի սկզբունքով՝ նպատակն արդարացնում է միջոցները, այսինքն՝ խաղաղության հասնելու համար ցանկացած նպատակ արդարացված է: Փաշինյանը սկսեց հանձնել հայրենիքի մասեր, առաջինն Արցախն էր: Նիկոլին ասացին՝ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, մենք քեզ բերում ենք խաղաղություն: Նիկոլն իր կարճ խելքով, թե դավաճանությամբ կամ թշնամությամբ, հրաժարվեց Արցախից, որ Արևմուտքը խաղաղություն բերի: Արևմուտքը Պրահայում Նիկոլին, կոպիտ ասած, ստորագրել տվեց, որ Արցախն Ադրբեջան է, իսկ հետո Բորելը հայտարարեց, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ուղղակիորեն ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Դրանից հետո տեղի ունեցավ «միջանցքի» օպերացիան. Արևմտյան քարոզչամեքենան նոր չէ, նրանք ինչ իրենց պետք է, ի սկզբանե դնում են ուրիշի վրա: Սկսեցին տարածել, որ Ռուսաստանը միջանցք է ուզում: Եթե Ռուսաստանին միջանցք պետք լիներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ո՞վ էր այն տղան, որ Պուտինին պետք է ասեր՝ ոչ, միջանցք չի լինելու, Նիկո՞լը»:

Շարմազանովը պատմեց, թե ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը 20 հոգու ներկայությամբ կառավարության փակ քննարկման ժամանակ, իր իսկ հարցին ի պատասխան, ասել է, որ այս պատերազմը կկարողանա կանգնեցնել միայն Ռուսաստանը, որովհետև Մակրոնն ուզում է, բայց իր ազդեցությունը չի հերիքում, ԱՄՆ-ը ընտրությունների մեջ է, միայն Պուտինը կարող է այն կանգնեցնել.

«Ավելին, ասել է՝ միայն ՌԴ շնորհիվ մեզ հաջողվել է ռուսական դրոշներ դնել Սյունիքում, որպեսզի թուրքերը չմտնեն և գրավեն: Բա, եթե ՌԴ-ին Սյունիքը պետք էր, միջանցքը պետք էր, էլ ինչո՞ւ էին պահում, որ թուրքերը չգան: Փաստացի, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ այսօր, որ Սյունիքը հայկական է, դա բացառապես ռուսական շնորհքն է: Ակնհայտ է, չէ՞, որ պայքար է գնում Արմուտքի և ռեգիոնալ պետությունների միջև՝ Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիները վերահսկելու համար:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդ վերահսկողությունը պետք է անցներ Ռուսաստանին: Դրա դեմ խոսում էր միայն Արևմուտքը: Իրանը մեկ անգամ դրա մասին խոսե՞լ է: Իրանը սկսեց խոսել, երբ Արևմուտքն ակտիվացավ: Հիմա ուզում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ հայտարարվի, կոմունիկացիաների բացման ժամանակ վերահսկի ոչ թե Ռուսաստանը, այլ Արևմուտքը, եթե ոչ ուղիղ, ապա, այսպես կոչված, մասնավոր ընկերության ձևաչափով: Իսկ Ռուսաստանը հարյուր անգամ ասել է, որ էքստերիտորիալ միջանցքին իրենք դեմ են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը գործոնից սարքել է գործիք, այլևս ոչ ոք Հայաստանի կարծիքը հաշվի չի առնում և ոչ ոքի հետաքրքիր էլ չի»:

Նա շեշտեց. «Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի տգետ, անհեթեթ քայլերի արդյունքում, որ ռուսական հարթակը փոխարինել է արևմտյան հարթակով: Եթե Նիկոլ Փաշինյանը մնար ռուսական հարթակում, Արցախը հայաթափված չէր լինի, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ չէր լինի, միջանցքի մասին խոսակցություններն էլ չէին լինի: Ես ասել եմ, որ եթե Փաշինյանը նոյեմբերի 9-րդ կետը կատարեր, Արցախը հայկական կլիներ, ասում են՝ Շարմազանովը միջանցք է ուզում: Շարմազանո՞վն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Նիկոլը չի՞ ստորագրել, այնտեղ միջանցք բառ կա՞: Պատերազմի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ խնդրել է Պուտինին՝ Մեղրիից մինչև Տեղ ռուսական դրոշ դնի, որ թուրքերը չմտնեն, հակառակ դեպքում՝ մտնում էին: Ռուսաստանը չի թողնում, որ թուրքերը մտնեն Սյունիք, հետո գալիս՝ Հայաստանի հետ բազար է անո՞ւմ, ասում է՝ միջանցք տվե՞ք: Ռուսաստանին որ պետք լիներ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կգրեր՝ միջանցք, ո՞վ պետք է ասեր՝ ոչ, Նիկո՞լը: Նիկոլը եթե ոչ ասող էր, թող այդ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթում չստորագրեր մի կետ, որը Հայաստանը բառացի ագրեսոր է համարում, ասվում է՝ Հայաստանն իր ուժերը պետք է դուրս բերի Քարվաճառից: Դա հետո Ալիևը մեր դեմ օգտագործելու է»:

Շարմազանովը նկատեց՝ վնասներն արդեն իսկ շատ-շատ են, մեր խնդիրը ավելին չկորցնելն է.

«Մենք նույնիսկ այսօր նոյեմբերի 9-ի հայտարարությանը երանի ենք տալիս, որով Շուշիից այն կողմ մնացածը հայկական վերահսկողության տակ էր: Իսկ եթե Փաշինյանը լսեր Պուտինին և հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, Շուշին էլ մերը կլիներ, Քարվաճառն էլ, Աղդամն էլ, Լաչինն էլ: Հիմա մեր խնդիրն է, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր կորուստներ չլինեն: Այս իրավիճակում արդյունավետ լուծումը կլինի ռուսական միջնորդությունը:

Իրանի գործոնն էլ է շատ կարևոր: Քանի դեռ ռուսներն էին այստեղ գլխավոր շահառուն, Իրանը 3+3 ֆորմատից էր խոսում, իսկ հիմա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ արտատարածաշրջանային ուժերն այստեղ գործ չունեն: Արտատարածաշրջանային ուժերը Հավաքական Արևմուտքն է: Իրանի և արտաքին աշխարհի կապերից մեկը հենց Սյունիքն է: Նիկոլ Փաշինյանն այնպես չէ, որ 3+3-ին դեմ է, ինքն ուղղակի 2+1-ին է կողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա: Նիկոլի երազանքն է, որ բանակցությունները եռակողմ լինեն, բայց ռուսական միջնորդությունը փոխվի թուրքական միջնորդությամբ: Բայց սա չի հասկանում, որ մեծ տերություններն այստեղ ունեն շահեր»:

Նա շեշտեց՝ Ռուսաստանի դերը անչափ կարևոր է. «Տարածաշրջանի կառավարման վահանակը համենայնդեպս գտնվում է ռեգիոնալ տերությունների ձեռքում, որոնցից երկուսը մեզ բնական դաշնակից են՝ Ռուսաստանը և Իրանը: Նիկոլ Փաշինյանը այդ բնական վահանակների տերերին արհամարհելով՝ գնում է ԵՄ: Ես ԵՄ դեմ ոչինչ չունեմ, բայց Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն այստեղ գա՞: Մեր բոլոր դիվանագիտական անհաջողությունները և բացթողումներն արդյունք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման, և դրան զուգահեռ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման»:

Դիտարկմանը՝ արևմտամետներն ասում են, որ հենց ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունների ֆոնին էլ չի կարելի արևմտյան հարթակից տեղափոխվել ռուսական, նա այսպես արձագանքեց.

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ամենաջերմն են, բա ինչո՞ւ են Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը Թուրքիա գնում: Լսե՞լ եք՝ հակաթուրքական հայտարարություն անեն: Եթե դու ռուսական միջնորդությունը չես ընդունում, ասում ես՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիմա մտերմացել են, բա Թուրքիա ինչո՞ւ ես գնում, ինչո՞ւ ես թուրքերի հետ խաղեր տալիս, ինչո՞ւ Ապրիլի 24-ի ուղերձում չես դատապարտում Թուրքիայի ցեղասպան գործունեությունը, ինչո՞ւ չես դատապարտում 44-օրյա պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կամ թուրք ռազմական գործիչների և դիվանագետների հայտարարությունները: Ռուսաստանը Փաշինյանին ասե՞լ է՝ Ալիևն ինչ ասի՝ դա էլ արա, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն առնվազն 3-4 անգամ հայտարարել է, որ՝ եթե ուզում եք խաղաղություն, կատարեք Ալիևի առաջարկները: Ադրբեջանն ինչ ասում է՝ արեք: ՌԴ-ից նման բան լսե՞լ եք: Իսկ Արևմուտքի նպատակը մեկն է՝ Հայաստանից ստանալ երկրորդ Ուկրաինա և հակա Ռուսաստան:  Նիկոլ Փաշինյանով այս իրավիճակից դուրս գալու տարբերակ չկա: Նա ռուսական հարթակում էր, միանգամից թռավ արևմտյան հարթակ: Գուցե էլի պոպուլյար բան չասեմ, որ տարածաշրջանում կամ Թուրքիայի դաշնակիցն ես, կամ Ռուսաստանի:

Եթե մենք ուզում ենք ամեն ինչը հստակ հասկանալ, պետք է ֆիքսենք մի բան՝ որ պետություններն են մեր սպառնալիքը. իմ կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը: Եվ ընդամենը 4 տարի առաջվա 44-օրյա պատերազմը դա ապացուցեց: Այսօր էլ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու Թուրքիայի աջակցությունը խոսում են դրա մասին: Ռուսաստանն աջակցե՞լ է ադրբեջանական որևէ հայտարարության կամ գործողության, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված: Մեր սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց ՝ Հայաստանին այս իրավիճակում դաշնակից է պետք, որը կարող է օգնել. «Ո՞վ է այդ դաշնակիցը՝ Արևմո՞ւտքը, Արևմուտքը ո՞նց է օգնելու, Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն գա այստեղ բազա դնի՞: Արևմուտքը կարողանում է օգնել, թող գնա՝ Կիպրոսի Հանրապետության 38 տոկոսն ազատի թուրքական օկուպացիայից: Իսկ Ռուսաստանն օգնելու է այնպես, ինչպես օգնել է 30 տարի, երբ հայ-ռուսական հարաբերությունները եղել են նորմալ վիճակում, Արաքսի հովտից՝ արցախա-պարսկական սահմանից մինչև Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք, կանգնած էր հայ զինվորը: Հնարավորություն կար նույնիսկ 2020 թվականին այդ ամենն անել, բայց չլսեց միջնորդությունը: Մեր շահերից չի բխում՝ Ռուսաստանին փորձել դուրս հանել տարածաշրջանից. Չենք էլ կարողանալու:

Հայ-թուրքական սահմանը ռուս զինվորներն են պահում, ատոմակայանին վառելիքը ռուսն է տալիս, Լարսը մեկ շաբաթ փակվի՝ Հայաստանում ապրանքների դեֆիցիտ կարող է սկսվել, գազը ռուսն է տալիս, բա այդ ամենը հաշվի չե՞ք առնում: Ասում են՝ Ադրբեջանից գազ կստանանք, ես գիտեի՝ թուրքական վիլայեթ եք դարձնում, բայց փաստորեն դարձնում եք Ադրբեջանի նահանգ, էլի:

Բա, եթե լույսը Ադրբեջանից է, գազը Ադրբեջանից է, նավթը Ադրբեջանից է, խաղաղությունն Ադրբեջանից է, դառնում ենք Ալիևի նոքյարները, էլի: Բա «Եռաբլուրը» դրա համա՞ր է, որ դառնանք Ալիևի նոքյա՞րը: Հայկական ազգային պետականության փշրանքները պահելու համար Հայաստանը պետք է կատարի 2 քայլ. Առաջին ՝ սրան հեռացնի, չգիտեմ՝ ոնց, և երկրորդ՝ աշխարհաքաղաքական առումով ամենակարևորը՝ դառնա ՌԴ երկարաժամկետ ստրատեգիական դաշնակիցը՝ Հարավային Կովկասում, և Իրանի բարեկամը, դա է ճանապարհը»:

 Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ