Էրդողանի հրամանով ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա պարտքերի մասին հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը:
«Պարտքեր կան, որ խուսափում են վճարել: Ամենաշատ պարտք ունեցող քաղաքապետարանները մեզ են փոխանցել: Ինչու՞ եք տարիներ ի վեր պարտքեր կուտակել:
Հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, ԺՀԿ-ական քաղաքապետարանների դեմ ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում»,-ասել է Օզելը:
Հիշեցնենք, որ Էրդողանը կարգադրել է գանձել ՏԻՄ-երում կուտակված ընդհանուր առմամբ 96 մլրդ լիրա (թուրքական արժույթ- ավելի քան 29 մլն դոլար) արժողությամբ պարտքերը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



