«Լիվերպուլ»-ը փոխարինող է փնտրում Սալահին․ Էնդո
ՍՊՈՐՏ«Լիվերպուլ»-ի հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոն հայտնել է, որ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին։ Այս մասին գրում է armsport.am-ը:
«Մոհամեդ Սալահին փոխարինողի որոնումները սկսվել են։ «Լիվերպուլ»-ը պետք է լրացնի բացն այս դիրքում: Կարծում եմ՝ Տակեֆուսա Կուբոյից լավ ոչ ոք չի կարող փոխարինել Սալահին»,- ասել է Էնդոն ճապոնական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ եգիպտոսցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբներ։ Սալահը «մերսիսայդցիների» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



