Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահ Մադուրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո ձայների 51,2%-ով հաղթում նախագահական ընտրություններում: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի նախագահ Էլվիս Ամորոսոն։
«Հայրենասիրական մեծ բևեռից Նիկոլաս Մադուրո Մորոսը ստացել է 5,150,092 ձայն կամ ձայների 51,20%-ը։ Միասնության խորհրդի թեկնածու Էդմունդո Գոնսալեսը ստացել է 4,445,978 ձայն կամ ձայների 44,2%-ը»,- լրագրողներին և դիտորդներին ասել է Ամորոսոն՝ ընդգծելով, որ ընտրությունների մասնակցությունը կազմել է 59%:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երեկ նախագահական ընտրություններ էին: Երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը պաշտոնը ստանձնել է 2013 թվականին Ուգո Չավեսի մահից հետո, առաջադրվում է երրորդ անգամ անընդմեջ։
Մադուրոյի գլխավոր մրցակիցը նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսն է։ Նրան աջակցում է ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան: