Հնդկաստանից Հայաստան եկածների 25 տոկոսն արդեն մեկնել է երկրից․ ԿԲ նախագահ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են նախորդ տարվա համեմատ։
Այս մասին ամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Ունեինք դրսից Հայաստան եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր կվալիֆիկացիա ունեցող մարդկանց, այլ նաև՝ ցածր։ Երեկ նայում էինք թվերը. Հնդկաստանի եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն Հայաստանում չէ, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին»,-ասել է նա։
Ըստ նրա՝ խոսքը 2023 թվականի սկզբից սկսած եկած հնդիկների մասին է։
«Ունեինք 17 հազար հոգի։ Մեր վերջին դիտարկումներով՝ այս պահին Հայաստանում գտնվողները 11 հազար հոգի են»,- ընդգծել է ԿԲ նախագահը։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



