Իրանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին՝ Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։
«Իսմայիլ Հանիեի նահատակությունը Թեհրանում կամրապնդի Իրանի Իսլամական Հանրապետության և Պաղեստինի ու դիմադրության ուժերի միջև խորը և անխզելի կապը», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:



