Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբեք չեմ մոռանա Հայկոյի՝ ինձ տված խորհուրդը». Աստղիկ Սաֆարյան

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Tert.am Life-ն այս անգամ զրուցել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ, ով այս պահին գտնվում է Իսպանիայում:

-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:

-Չդավաճանելու սկզբունքը: Առհասարակ այն, ինչ ինքս ինձ համար  համարել եմ ու «օրենքել եմ» որպես սկզբունք, դրան միշտ հավատարիմ եմ ու չեմ դավաճանում ոչ մի պարագայում։ 

-Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:

-Մեզանից յուրաքանչյուրը հատուկ է յուրովի, այնպես ինչպես հատուկ ու չկրկնվող են մեր յուրաքանչյուրի մատնահետքերը։ Մենք պետք է մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին որ կանք, քանի որ հենց դա է մեզ առանձնացնում մյուսներից։ Իհարկե, կարող ենք ձգտել ավելի լավը լինել, քան երեկ էինք։ Այդ պատճառով ոչ թե կուզենայի փոխել որևէ բան, այլ ավելի շատ  տարիքի հետ կփորձեյի  հնարավորինս պահպանել այն արտաքինը, որն ունեմ հիմա, որքանով որ դա հնարավոր կլինի բնականության սահմաններում։ 

-Ինչպե՞ս եք վերաբերվում «ռաբիս» տղաներին:

-Քաղաքավարի, ինչպես որ բոլոր նրանց, ում հանդեմ չունեմ հատուկ վերաբերմունք։ 

-Ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ իրականացնել բոլոր ընթացիկ մեծ ու փոքր երազանքներս ճիշտ ժամանակին։ 

-Եթե ոչ երգչուհի, ապա ի՞նչ կդառնայիք:

-Բացի երգահան-երգչուհու մասնագիտությունից ես նաև 4-մագիստրական դիպլոմով տնտեսագետ եմ (որից 3-ն, ի դեպ, Եվրոպական որակավորման), ով իր երգչուհու կարիերայի ընթացքում նաև հիմնել և զբաղվել է իր ստեղծած ապրանքանիշի թե՛ տեսականու ողջ դիզայնով, թե՛ բրենդի վարմամբ, որին հետագայում գումարվեց նաև տարիների մեծ փորձս որպես պրոդյուսեր , ոճաբան և վերջերս էլ նաև հաղորդավարական ունակությունս։ Կարծում եմ, այս ամենը մեկ տեղում համատեղելը շատ ավելի բարդ է, քան հիմա ուղղակի անվանել մեկ  մասնագիտություն, որ կընտրեի, եթե չլինեի երգչուհի։ 

- Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:

-Որ գոռոզ եմ: Ինձ չճանաչող մարդիկ երբեմն իմ խիստ տեսակը շփոթում են գոռոզության հետ։ Բայց, երբ առնչվում են ինձ հետ, խոստովանում են, որ սխալ էին։  

- Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

-Դա «պետական գաղտնիք է», իրականում շատ քիչ բաներ կան: Հիմնականում ես միշտ իմ հուների «փակագծերի» ներսում եմ։ 

-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:

-Ֆոբիա ունեմ օձերից, անգամ հեռուստացույցով դիտելիս սարսուռ եմ ապրում ու վախենում։

-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե՞ նեղացնում:

-Ես երբեք չեմ նեղացնում դիմացինիս, այդ հարցում միշտ շատ զգույշ եմ փորձում լինել։ Բայց միշտ չէ, որ իմ դիմացիններն ինձ նման են վարվում, ու եթե այդ մարդիկ հակված են նեղանալու, ապա որքան էլ զգույշ լինես ու որքան էլ չուզես նեղացնել, միևնույն է, նրանք մի պատճառ կգտնեն դա անելու համար։ Կարևորը խղճի մաքրությունն է։ 

-Ձեր ամենասիրելի հայ երգիչը։

-Միշտ շատ բարձր եմ գնահատել Հայկոյի տեսակը, իր յուրահատուկ «Հայկոական» երաժշտական ոճը, ու իր ոճին անդավաճան մնալը միշտ ինձ համար լավ օրինակ է եղել  իմ երաժշտական ոճի պահպանման հարցում։ Երբեք չեմ մոռանա նրա՝ ինձ տրված խորհուրդը, իմ առաջին ձայնասկավառակի շնորհանդեսի միջոցառման օրը, դեռ  2008 թ.-ին, երբ լսեց երգերս ու ինձ ասաց.

«Ամենակարևորը, որ դու արդեն առանձնանում ես քո ուրույն ոճով ու իմ խորհուրդը քեզ, Աստ ջան, ուրույն ոճդ միշտ կպահես, դու դրա դիվիդենտները հետո ես քաղելու, իմ սեփական փորձից եմ քեզ ասում»։ Այս ոսկի խոսքերը փաստորեն ուղեկցեցին ինձ իմ կարիերայի 18-տարիների ընթացքում, քանի որ այնքան համաձայն էի այդ խոսքերի հետ, որ կարողացա տարիներ շարունակ պահպանել իմ ուրույն ոճը մինչ օրս։ 

-Ի՞նչ է պետք Ձեզ երջանիկ լինելու համար:

Ընտրել երջանիկ լինել։ Ինչն էլ միշտ փորձում եմ անել։ 

«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա Սողոմոնյան