Պանելային քննարկում` ՀՀ-ի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 31-ին ՀՀ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող հայ-վրացական կրթամշակութային երիտասարդական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում` Հայաստանի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
Իր ելույթում ՀՀ դեսպանն ընդգծեց երիտասարդության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության առանցքային նշանակությունը երկու երկրների միջև միջհասարակական կապերի ամրապնդման հարցում և կարևորեց այս ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



