Ֆիդանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ Ալի Բաղերիի հետ:
Ֆիդանն Իրանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ անդրադարձել է «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի դեմ Թեհրանում իրականացված սպանությանը:
Ինչպես հայտնում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը, օրակարգում են եղել նաև սպանությանը հաջորդած զարգացումներն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Թուրքիան և Իրանը Հանիեի սպանության պատասխանատուն համարում են Իսրայելին, սակայն մինչ օրս իսրայելցի պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել տեղի ունեցածը:



