ԶԼՄ-ները գաղտնազերծել են Սիրիայում ռուսական ավիաբազայի մոտ ամերիկյան ավիաբազայի կառուցման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Ռամիլան քաղաքում ԱՄՆ-ն գյուղատնտեսական օդանավակայանում բազա է կառուցում ամերիկյան ուղղաթիռների և բեռնատար ինքնաթիռների համար, որոնք սարքավորումներ և զինամթերք կտեղափոխեն քրդերին:
Այդ բազան Սիրիայի տարածքում առաջինը կլինի ԱՄՆ-ի համար, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով արաբական հանրապետության անվտանգության ուժերի աղբյուրին:
Նշվում է, որ ավիաբազան գտնվում է Թուրքիայի և Իրաքի սահմաններից ոչ հեռու: Բացի այդ, օդանավակայանից 50 կմ հեռավորության վրա ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռների բարձր ակտիվություն է արձանագրվել:
Աղբյուրները նշել են, որ հետախուզությունը գնահատել է բոլոր ռիսկերը՝ Թուրքիայի հարևանությամբ բազայի շինարարության հետ, և որոշում է կայացրել մոտ ժամանակներս այն շահագործման ենթարկելու վերաբերյալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



