Վթար՝ Լոռիում. բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel»-ը, 6 վիրավnրների մեջ կան երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 57-ամյա Վալերի Չ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 40-ամյա Արկադի Չ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 69-ամյա Վալենտինա Չ.-ն, 22-ամյա Մանե Մ.-ն, 11-ամյա Նարե Չ.-ն, 8-ամյա Արսեն Չ.-ն, 37-ամյա Անի Չ.-ն և վարորդը՝ Վալերի Չ.-ն մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են Տաշիր քաղաքի «Տաշիր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, բարեբախտաբար ցած չի ընկել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live