Էրդողանը վստահեցրել է, որ թույլ չի տա, որ տարածաշրջանն արյան ծովի վերածվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիան խաղաղության և կայունության ամրոց է իր տարածաշրջանում՝ համաշխարհային բեմում աճող անորոշության պայմաններում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրել է Քեմալ Աթաթուրքի դամբարանի հուշամատյանում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Այս կրիտիկական ժամանակաշրջանում, երբ աշխարհում աճում է անորոշությունը, և մեր աշխարհագրությունը ականատես է թեժ հակամարտությունների ու քաղաքական սպանությունների, Թուրքիան առանձնանում է որպես կայունության և խաղաղության ամրոց իր տարածաշրջանում»,- գրել է նա։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանել իր ազգային շահերը՝ ընդդեմ վերջերս վերածնված էքսպանսիոնիստական նկրտումների։
«Մենք թույլ չենք տա նրանց, ովքեր ձգտում են տարածաշրջանը վերածել արյան ծովի, իրականացնել իրենց ծրագրերը՝ շարունակելով վստահության աղբյուր լինել մեր ընկերների, ինչպես նաև մեր երկրի քաղաքացիների համար»,- գրել է նա։