Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ-ին կատարված աշխատանքի համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՔաջարան համայնք այցի շրջանակում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 31-ին համայնքի ղեկավարի հետ այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետը «ԶՊՄԿ»-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք և արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչև հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։
Մարզպետը բարձր է գնահատել կոմբինատի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոմբինատի ղեկավարությանը՝ որպես լավ գործընկեր Սյունիքում առկա տարբեր խնդիրների լուծման գործընթացներում մարզային իշխանության կողքին լինելու համար։
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև «Աժդանակ» ՍՊԸ և «Թունել» ՓԲԸ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին




