Չինացին նոր մեքենայի դիմաց մանրոն է վճարել. աշխատակիցները մեկ օր հաշվել են գումարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Չինաստանի Շանդուն նահանգում տղամարդը նոր գնած մեքենայի համար, որն արժեր 52 հազար յուան (6.3 հազար դոլար) 1 յուան եւ պակաս արժեքով մանրոն է վճարել: Ողջ գումարը հաշվելու համար ավտոսրահի աշխատակիցներից մեկ ամբողջ օր է պահանջվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Բինչժոու շրջանի բնակիչը ավտոսրահ էր գնացել հունվարի 22-ին, իսկ գումարը սրահի 15 աշխատակիցները հաշվել վերջացրել են հունվարի 23-ին, փոխանցում է RIA Novosti-ն:
Տղամարդը պատմել է, որ պոլիէթիլենի տոպրակներ է վաճառում, որի դիմաց գնորդներն իրեն մանր գումար են վճարում:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է հավաքած գումարը փոխել բանկում, սակայն շրջանի բոլոր բանկերը մերժել են գումարի փոխանակումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



