Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործական ժառանգության մի մասը տեղափոխվել է Հայաստան
ՄՇԱԿՈՒՅԹՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, սույն թվականի հուլիսի 27-ին ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:
Հանրապետության նախագահի աշխատակազմի օժանդակությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում առաջիկայում կկայանա հավաքածուի ցուցադրությունը, այնուհետև ստեղծագործությունների մի մասը կհատկացվի պատկերասրահի մարզային մասնաճյուղերին և մարզային այլ թանգարանների ու ցուցասրահների:

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



