Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ի մոտակայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 2-ին, ժամը 12:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ մանր քարաբեկորները լանջից պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։
Փրկարարներն երթևեկությանը խոչընդոտող քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածից։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



