Թրամփը մտադիր է Հարիսի հետ բանավիճել սեպտեմբերի 4-ին Fox News-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պայմանավորվել է Fox News-ի հետ սեպտեմբերի 4-ին բանավեճ անցկացնել ԱՄՆ փոխնախագահի և նախընտրական մրցավազքում նրա մրցակից Քամալա Հարիսի հետ։
«Ես պայմանավորվել եմ Fox News-ի հետ՝ Քամալա Հարիսի հետ բանավեճի վերաբերյալ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին», – գրել է նա Truth Social-ի էջում:
Ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա Փենսիլվանիայում, որտեղ կորոշվի ստույգ վայրը և ժամը:
Ինչպես պարզաբանել է Թրամփը, սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով բանավեճ անցկացնելու նախորդ պայմանավորվածությունն այլևս ուժի մեջ չէ, քանի որ Ջո Բայդենը դուրս է մնացել պայքարից։
Բացի այդ, հանրապետական թեկնածուն լսարան է ցանկանում Հարիսի հետ իր բանավեճի համար: Բայդենի շտաբը կտրականապես դեմ էր դրան և պնդում էր, որ թեկնածուների միջև բանավեճը տեղի ունենար միայն հաղորդավարների ներկայությամբ։