Turkish Airlines-ի ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայում.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Turkish Airlines-ի ուղևորատար ինքնաթիռ Boeing 777-ը, որը կատարում էր Հյուսթոն-Ստամբուլ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայի Շանոն օդանավակայանում, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ վայրէջքը կատարվել է կասկածի պատճառով, որ ինքնաթիռում կարող է ռումբ տեղադրված լինել: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդող հաղորդագրությունը հայտնաբերվել է ինքնաթիռի ներսում:
Հյուսթոն-Ստամբուլ չվերթով ընթացող ինքնաթիռում եղել է 227 մարդ, ներառյալ ուղևորները և անձնակազմը:
Թռիչքներին հետևող AirLive պորտալի տվյալներով՝ ինքնաթիռը կզննեն փորձագետները այնտեղ հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



