Իրանն ու ԱՄՆ-ը բանակցում են ուղիղ ավիաչվերթները վերականգնելու հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի քաղավիացիայի վարչությունը (Iran Civil Aviation Organization, ICAO) բանակցում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթները վերականգնելու համար:
«Իրանի քաղավիացիայի վարչությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ չվերթները վերականգնելու շուրջ: Նախքան իսլամական հեղափոխությունը, դեպի Նյու Յորք ամենօրյա չվերթներ էին իրականացվում, եւ մենք հույս ունենք վերականգնել դրանք մոտ ապագայում»,- մեջբերում է Mehr գործակալությունը ICAO-ի ներկայացուցչին, փոխանցում է RIA Novosti-ն:
Իրանի տրանսպորտի փոխնախարար Ասղար Ֆաքրիե Ղաշանը կիրակի հայտնել էր, որ Իրանը հետաքրքրված է ամերիկյան արտադրության ավելի քան 100 Boeing օդանավ գնելու հարցում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



