Սերենա Ուիլյամս. Գասպարյանի դեմ մրցախաղում թույլ տվեցի մի քանի սխալ
ՍՊՈՐՏԱշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ռուսաստանցիՄարգարիտա Գասպարյանի նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Զգում եմ, որ ավելի եմ լավացնում խաղս: Հուսով եմ, որ կշարունակեմ ավելացնել: Միշտ կատարելագործվելու տեղ կա: Գասպարյանի դեմ մրցախաղում թույլ տվեցի մի քանի սխալներ եւ այնքան էլ լավ չէի մատուցում: Ինչ վերաբերում է Շարապովայի դեմ հանդիպմանը, ապա հիմա ես վստահ եմ ուժերիս՝ անկախ մրցակցից»,- ամերիկուհու խոսքը մեջբերում է Australian Open-ի կայքը:
Հիշեցնենք, որ Սերենան 6:2, 6:1 հաշվով հաղթել էր 21-ամյա Մարգարիտա Գասպարյանին, իսկ քառորդ եզրափակիչում կմրցի ռուս Մարիա Շարապովայի հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



