Հոնկոնգում ցուրտ եղանակի պատճառով առնվազն 111 մարդ է տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոնկոնգում ցուրտ եղանակի պատճառով առնվազն 111 մարդ է տուժել, որոնցից 45-ը հոսպիտալացվել են, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:
Հաղորդվում է, որ ցրտից հիմնականում տուժել են ավտոսիրահարները, որոնք զբոսանքի էին մեկնել քաղաքի ամենաբարձր լեռան՝ Թայ Մոյի գագաթը: Ցրտի եւ մերկասառույցի պատճառով նրանք չեն կարողացել հետ վերադառնալ: Նրանց օգնության են գնացել փրկարարները: Տուժածներից շատերի մոտ ցրտահարում է ախտորոշվել:
Նշենք, որ Թայ Մո լեռան գագաթիին կիրակի գրանցվել է -5.7 աստիճան ցուրտ, իսկ քաղաքում միջին ջերմաստիճանը եղել է -3.1 աստիճան, ինչը վերջին 60 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանն է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



