Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆիզիկապես և հոգեպես պատրաստ եմ օգոստոսի 23-ին կայանալիք «Fight night Global»-ի մրցաշարին. Կ. Ունանյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սույն թվականի հուլիսի 14-ին Հայաստանում կայացավ «MixFight 56» MMA մարզաձևի հերթական խոշոր միջազգային մրցաշարը, որին, ինչպես միշտ տպավորիչ և փայլուն հաղթանակ տարավ կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն  Կամո Ունանյանը: Արձանագրված և սպասվելիք հաղթանակների շուրջ  Past.am-ը զրուցել է Ունանյանի հետ:

-Կամո, Դուք այն բացառիկ մարզիկներից եք, ում մենամարտերին սպասում ենք բոլորս, բայցևայդպես այս անգամ ևս Ղազախստանի ներկայացուցիչ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ մարտին չհասցրեցինք երկար հետևել, այն բավական կարճ տևեց: Ո՞ր գոտու համար էիք պայքարում և ինչպե՞ս հաղթեցիք մրցակցին:

- Այո, Ղազախստանի ներկայացուցիչ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ մարտը բավական կարճ տևեց, քանի որ հաղթեցի առաջին ռաունդում՝ նոկաուդով, դրանով իսկ MMA իմ ռեկորդը դարձնելով 7 մենամարտ՝ 7 հաղթանակ: Մենամարտը ընթանում էր WKN վարկածով գոտու համար։ 

- Ե՞րբ է մեկնարկել MMA-ի Ձեր կարիերան: 

-Այն սկսել եմ մոտ մեկուկես տարի առաջ, որի ընթացքում 7 մենամարտ եմ ունեցել, անգամ ոլորտային վերլուծաբանները կփաստեն, որ MMA-ում մարզիկները մեկ տարվա կտրվածքով լավագույն դեպքում երկու, ամենաշատը՝ երեք մենամարտ են ունենում:

-Հաշվի առնելով մենամարտերի գրեթե անընդմեջությունը կարո՞ղ ենք ասել, որ հաջորդ մենամարտը կլինի մոտ ապագայում:

-Անշուշտ չեք սխալվի, հաջորդ մենամարտը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին, այն կազմակերպելու է  ռուսական «Fight night Global» ընկերությունը, որն, ի դեպ, առաջին անգամ է մեր երկրում նման նախաձեռնությամբ հանդես գալու, բավական մեծ մրցաշար է լինելու:

-Իսկ ո՞վ է լինելու Ձեր հակառակորդը:

-Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունեմ, մոտ օրերս նոր պարզ կլինի, թե ով է ինձ հետ մենամարտելու: Ով էլ որ լինի, անելու եմ ամեն ինչ, որ հերթական մրցապայքարը վաղաժամ ավարտ ունենա:

-Մշտապես ֆզիկական լավ վիճակում եք գտնվում, ի՞նչ հաճախականությամբ և որտե՞ղ եք մարզվում, այս հաղթանակների ֆոնին՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո պետական որևէ աջակցություն ստանո՞ւմ եք:

-Իրականում կապ չունի կարատեի, թե MMA մրցարշավի եմ նախապատրաստվում, մարզվում եմ «Օրիոն» մարզական ակումբում՝ խիստ կանոնակարգով, քանի որ սպորտում կարևորում եմ կարգապահությունը՝ առանց կարգապահության լուրջ հաջողությունների հնարավոր չէ հասնել: Ինչ վերաբերում է պետության կողմից աջակցություններին, ապա, ես վաղուց հրաժարվել եմ դրանցից, այդ ուղղությամբ անգամ չեմ էլ մտածում:

- MMA վերջին մրցապայքարից հետո Ձեր երկրպագուների շրջանում խոսակցություններ կային, որ մրցարշավին մասնակցելու ժամանակ վնասվածք եք ունեցել:

-Այո, ունեմ տարբեր վնասվածքներ՝ մեջքի, ոտքի, ձեռքի հատվածում, սակայն այդ ամենն ինձ չի կարող ընկճել, քանի որ բուժումներին զուգահեռ պարապում եմ, հոգեպես և ֆիզիկապես պատրաստ եմ լուրջ մրցապայքարների: Իմ կարիերայի ընթացքում ամեն ինչ անելու եմ Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձր պահելու համար:

Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի