Իրաքի վարչապետ. Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտնել է, որ Անկարան փորձում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունը: Ինչպես նաեւ կասկած է հայտնել այն հարցում, թե Անկարայի նպատակը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Iraqi News-ը:
«Թուրքիան մեզ ասում է, որ ձգտում է պայքարել ԻՊ-ի դեմ, բայց ես անկեղծ պատասխանում եմ, որ ոչ մի ապացույց չկա»,- ասել է Ալ Աբադին՝ հավելելով, որ թուրքերը պետք է առաջնայնությունը տան ԻՊ-ի դեմ պայքարին, այլ ոչ թե քրդերի դեմ գործողություններին:
Ալ Աբադիի խոսքով՝ Անկարան ձգտում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրությունն այն ժամանակ, երբ Իրաքը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



