Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-ից 6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:

2023 թվականի նոյեմբերին, պայմանավորվածության համաձայն, զորակոչիկ Գ. Մ.-ն և նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Արդյունքում՝ զորակոչիկից կաշառք ստացած պաշտոնատար անձ Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ. Մ.-ն, իրականում նպատակ չունենալով նշված զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից ստացել է ընդհանուր 4000 ԱՄՆ դոլար և 1.100.000 ՀՀ դրամ։

Արդյունքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից նշված զորակոչիկներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից:

Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/, իսկ Գ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Հ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ»Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Ապրիլի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ նվերներ են քեզ սպասում այսօր Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Զինվորի աղոթք Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Իսրայելը հարձակվել է Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանի վրա Կիևում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել Նեթանյահուն Թրամփին համոզել է չհամաձայնել Իրանի հետ հրադադարին. Axios Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա փլnւզել բնակչի տան քարե պարիսպը Հայաստանը Վրաստանում արտադրվող դեղամիջոցների արտահանման հիմնական շուկան է Իրանի նախագահի գրասենյակը հայտնել է՝ ինչ պայմանով կբացի Հորմուզի նեղուցը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը Սուրբ Հարության պատարագ է մատուցել Փաշինյանը պարգևատրել է մարզիկներին Ի՞նչ հարցեր են քննարկել Իվանիշվիլին և Ալիևը Երևանում փրկարարները փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծըՄասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «BMW X5»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ջենոային» ՆԱՍԱ-ն 54 տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա Ղահրամանյան«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետԿանխվեց ծանր հանցագործություն․ Սևանի երկու բնակիչներ ձերբակալվել են Հայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՈղբերգական դեպք․ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցը նոր կառուցվող հյուրանոցային համալիրից տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները արձանագրել են նրա մահը Մարիամ Ստեփանյանը հրապարակել է կանանց Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ցանկը Uպանություններն ու հшնցագործությունները չեն խաթարի Իրանի ԶՈՒ աշխատանքը․ Խամենեի Թրամփը մեկնաբանել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի ծրագիրը Կյանքից հեռացել է աշխարհահռչակ Diesel ապրանքանիշի հիմնադիր Ադրիանո Գոլդշմիդը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու ապրիլի 8-ին և 9-ին «Յուվենտուսը» պարտության մատնեց «Ջենոային» (տեսանյութ) Չմոտենա՛լ կենդանիներին և պահպանե՛լ անվտանգ հեռավորություն, չկերակրե՛լ և չփորձե՛լ շփվել կամ լուսանկարվել․ ՇՄՆ հայտարարություն Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր Մի ամբողջ երկիր կարող է nչնչացվել մեկ գիշերվա ընթացքում. այդ գիշերը կարող է լինել վաղը. Թրամփ Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը Փոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՄասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել Հայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին և Լիբանանին Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՎերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա ՄԻՊ-ի կողմից որևէ խափանման միջոց կիրառելու կամ այն փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ հանդես գալու օրենքով սահմանված ընթացակարգ առկա չէ․ հայտարարություն