Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի իշխանությունների հետ ոչ ոք չի բանակցում․ չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագրի․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տավուշի մարզի Կիրանց գյուղում նախօրեին բացվել է միջպետական ճանապարհը, որը, վերանորոգմամբ պայմանավորված, մի քանի շաբաթ փակ էր։ Ճանապարհի նոր հատվածում՝ հենց հայ-ադրբեջանական սահմանին պատ են կառուցում, որը անցնողների մոտ անպաշտպանության զգացում է առաջացնում։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը գործող իշխանությունները սկսեցին Տավուշի մարզից, որտեղ հայկական կողմը բավական ամուր և ռազմավարական նշանակության դիրքեր ուներ։ Այժմ ադրբեջանցիները գրեթե հասել են միջպետական ճանապարհի պռնկին, և վերահսկում են ոչ միայն մի քանի գյուղերի անցուդարձը, այլև Հայաստանը Վրաստանին կապող մայրուղին։

Հուլիսի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն իրենց իսկ նախորոշած ժամկետում պետք է համաձայնեցնեին կանոնակարգի նախագիծը, սակայն, ինչպես և սպասելի էր, դա տեղի չունեցավ։ Երկու կողմերը նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել, թե հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ։ Մեկ ամսից ավելի է անցել, որևէ նորություն չկա այդ առումով, մինչդեռ ապրիլի 19-ին Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները պայմանավորվել էին կանոնակարգի նախագիծը համաձայնեցնել մինչև հուլիսի 1-ը և հետո անցնել դրա ներպետական հաստատմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի օրենսդրություններին համապատասխան:

Ավելի վաղ մամուլը գրել էր, թե հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը դեռ համաձայնեցված չէ, քանի որ Ադրբեջանն ուզում է ինքը որոշել, թե որն է հաջորդ սահմանազատվող տարածքը։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։

Փաստացի, Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս առավելագույնը ստանալ հայկական կողմի անողնաշարության արդյունքում, հրաժարվում է որևէ հարցում զիջման գնալ, ՀՀ ինքնիշխան տարածքից իր զորքերը դուրս բերելու փոխարեն նոր ու կարևոր դիրքեր է պահանջում, իսկ խաղաղության պայմանագիր կնքելու միտք չունի։ Տավուշում սահմանազատումից հետո Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշում, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության անիրականանալի պահանջը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դեռ ամիսներ առաջ զգուշացրել էր, որ չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Նշելով, թե որպես զինվորական և ՀՀ քաղաքացի, ծանր է տանում Տավուշի մարզում կատարվող իրադարձությունները՝ գեներալ-մայորն ասել էր, որ Հայաստանի իշխանությունների հետ ոչ ոք չի բանակցում։ «Մեր երկրի ղեկավարությունը ստորագրելու է կապիտուլյացիայի պայմանագիր հենց այս ամառ։ Ստիպելու են հանձնել ոչ միայն հողեր, այլև մեր հայրենակիցներին»,- նշել էր Կարապետյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի, մեր ռազմավարական դաշնակիցը միանշանակ պետք է լինի Ռուսաստանը, որը կարող է ապահովել ոչ միայն մեր ընդհանուր անվտանգությունը, այլև ամբողջ Անդրկովկասի անվտանգությունը։ «Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության օգտին. ամերիկացիները փորձում են վերաձևակերպել Կովկասն ու Մերձավոր Արևելքը, այնտեղ ստեղծել նոր սահմաններ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն նոր խնդիրների ու հակամարտությունների, որոնք նրանք շահարկելու են»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի