Ճապոնիայում տեղացած առատ ձյան պատճառով 5 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի արեւմուտքում եւ հարավում տեղացած առատ ձյան պատճառով մոտ 100 մարդ է վիրավորվել, եւս 5-ը մահացել են, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ճապոնիայի արեւմուտքում կիրակի ռեկորդային ցածր ջերմաստիճան եւ առատ ձյուն է գրանցվել: 1901թ. ի վեր առաջին անգամ Ամամի-Օսիմա կղզում ձյուն է տեղացել, փոխանցում է RIA Novosti-ն:
Ճապոնիայի հարավ-արեւելքում ավտովթարից մոտ 100 մարդ է տուժել, երեքը մահացել են: Կյուսյու կղզում, որտեղ ձյունը հազվադեպ երեւույթ է, Նագասակի քաղաքում 16 սմ տեղումներ են տեղացել, ինչը ռեկորդային է այդ քաղաքի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չեղարկվել է 166 չվերթ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



