Հանրահայտ դերասանուհուն $10.000 են առաջարկել՝ Կադիրովին սատարելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանցի հանրահայտ դերասանուհի Լիա Ախեջակովան ահազանգել է, որ իրեն 10.000 ԱՄՆ դոլար են առաջարկել՝ Չեչնիայի նախագահին սատարող հանրագրում իր ստորագրության դիմաց:
«Քիչ մնաց կաթվածահար լինեմ: Վատացա այդ առաջարկից հետո», - դերասանուհու խոսքն է փոխանցում «Գազետա»-ն: Ախեջակովան նաև մանրամասնել է, որ այդ առաջարկով զանգ է ստացել «Ապոստլ» ընկերությունից:
PR-ով զբաղվող ընկերությունը հերքել է դերասանուհու պնդումը, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Մյուս կողմից ընկերության հիմնադիր Թինա Կանդելակին միշտ էլ չի թաքցրել իր իշխանամետությունը, նկատում է աղբյուրը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



