Մեծ Բրիտանիայում կայացել է արքայադուստր Շառլոթի մկրտության արարողությունը (լուսանկարներ)
ԼԱՅՖTert.am-գրում է.
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի սանդրինգհեմյան նստավայրում գտնվող Սբ Մարիամ Մագդաղենացու փոքրիկ եկեղեցին հայտնվել է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ այնտեղ հանդիսավորությամբ տեղի է ունեցել արքայադուստր Շառլոթի մկրտության արարողությունը։
Ինչպես նշում է tatler.ru-ն, 2 ամսական փոքրիկի մկրտության արարողությանը բացի ծնողներից` Քեմբրիջի դուքս Ուիլյամից և դքսուհի Քեթրինից, ներկա են եղել թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը:
Սակայն աղբյուրը նկատում է, որ հավաքվածների ուշադրության կենտրոնում անվիճելիորեն հայտնվել է անչափ հմայիչ արքայազն Ջորջը, ով իր մանկական անմիջականության շնորհիվ սիրված է բոլորի կողմից:
Նշվում է նաև, որ փոքրիկ արքայադստերը մկրտել է Քենթերբերիի արքեպիսկոպոսը` Հորդանան գետից հատուկ բերված ջրով։














