Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման գործով մոտ 100 մարդ է կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման գործով մոտ 100 մարդ է կալանավորվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեիին:
Դատախազի խոսքով՝ ձերբակալվածներից ոմանց հետո բաց են թողել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր ահաբեկչության մեջ մեղադրվող 47 մարդու այդ թվում Սաուդյան Արաբիայի նշանավոր շիա աստվածաբան Նիմր ան -Նիմրի մահապատժի մասին: Դրանից հետո Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակում էր տեղի ունեցել, որի պատճառով Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել էր հարաբերությունները Իրանի հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



