Ferrari-ն կկատարելագործի California T մոդելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆFerrari ընկերությունը California T մոդելի համար մշակել է Handling Speciale սպորտային փաթեթը, որը կբարելավի մեքենայի կառավարումը: Կատարելագործված սպորտային մեքենայի պրեմիերան կկայանա մարտին Ժնեւում:
Նորամուծությունը կունենա արդիականացված կախոց՝ վերաձեւված ամորտիզատորով եւ զսպանակներով, որոնց կոշտությունը առջեւից եւ հետեւից կմեծանա 16 եւ 19 տոկոսով: Փոփոխությունները հատկապես նկատելի կլինեն Sport ռեժիմով վարելիս:
Բացի այդ, կմոդերնիզացվի 7-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփը, որի շնորհիվ կպակասի աստճանը փոխելու ժամանակը:
Մեքենայի շարժիչը փոփոխությունների չի ենթարկվի: Ferrari California T-ն ունի 3.8 լիտր ծավալով 8-մխոցանի V8 շարժիչ, որը զարգացնում է 560 ձիաուժ հզորություն, հայտնում է Motor-ը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



