Իրաքից Չեխիա է ժամանել փախստականների առաջին խումբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի Պրահա է ժամանել Իրաքի քրիստոնյաների առաջին խումբը, որոնց ապաստան կտրվի Չեխիայում։
Վացլավ Գավելի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած օդանավում գտնվել է 10 փախստական, որոնք Իրաքում հալածանքների են ենթարկվել արմատական մուսուլմանների կողմից։ Չեխական ռադիոն ընդգծել է, որ սա Իրաքի քրիստոնյաների առաջին խումբն է, որոնց ընդունելու է հանրապետությունը։
Հաղորդվում է, որ առաջիկա շաբաթներին Իրաքից Չեխիա կժամանի երկրորդ խումբը՝ 20 մարդ։ Նրանց տեղավորել են Հարավային Մորավիայում գտնվող հանգստի տներից մեկում։ Այդ ընթացքում Չեխիայի իշխանություններն ու հումանիտար հիմնադրամները նրանց կօգնեն տեղավորվել աշխատանքի, և ընտրել բնակատեղի։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



