Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրաքի ԱԳՆ. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրաքի ԱԳՆ, որը տեղի է ունեցել Իրաքի ներքին գործերի վերաբերյալ նրա մեկնաբանություններից հետո։
Իրաքի ԱԳՆ-ն այդ մեկնաբանությունները որակել է որպես դիվանագիտական արձանագրության խախտում՝ ընդգծելով, որ դրանք հենված են կեղծ տեղեկատվության վրա։
Իրաքում Սաուդյան Արաբիայի դեսպան Թամեր աս-Սաբհան հայտարարել է, որ «Ալ Հաշդ աշ-Շաաբի» շիական ոստիկանությունը պետք է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը թողնի իրաքյան բանակին ու անվտանգության պաշտոնական ծառայությանը՝ խուսափելու միջդավանաբանական լարվածությունից։
Իրաքի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Ալ Հաշդ աշ-Շաաբին» պայքարում է ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով երկրի ինքնիշխանությունն ու գործելով զինված ուժերի գլխավոր հրամանատարի ղեկավարության ներքո։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



