Բրիտանացուն պարտադրել են սեքսից 2 օր առաջ ոստիկանությանը տեղյակ պահել այդ մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանական մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ բռնաբարության համար մեկ անգամ արդեն դատարանում հայտնված եւ արդարացված տղամարդը նորից կալանավորվել է:
Տղամարդուց հանվել են բոլոր մեղադրանքները, սակայն դատարանն ամեն դեպքում նրան պարտադրել է սեքսից 2 օր առաջ ոստիկանությանը հայտնել այն կնոջ անունը, ծննդյան ամսաթիվը եւ բնակության վայրը, ում հետ նա պլանավորում է սեռական հարաբերություն ունենալ, հայտնում է Mignews-ը:
Տղամարդուն պարտադրել են նաեւ տեղեկացնել իր բնակության վայրի փոփոխության մասին:
Դատարանը դեռ պետք է որոշի, թե այդ սահմանափակումը ժամանակավո՞ր բնույթ է կրում, թե՞ երկարաժամկետ:
Նշենք, որ Բրիտանիայում նման սահմանափակումներ են գործում այն անձանց համար, որոնց կասկածում են բռնաբարության փորձ կատարելու մեջ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



