Այս տարվա հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը մայիսի համեմատ նվազել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը երկու անգամ գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 18 մլրդ 407.3 մլն դոլար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հիմնվելով 2024 թվականի հուլիսի 16-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներին:
Այս տարվա հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 27.7 մլն դոլար, ինչը 6.7 տոկոսով ցածր է մայիսի ցուցանիշից, սակայն 34.6 տոկոսով գերազանցում է 2023-ի հունիսի տվյալը:
Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 2.3 անգամ՝ հասնելով 7 մլրդ 927.6 մլն դոլարի: Հունիսին այն կազմել է 856.4 մլն դոլար: Դա 10.9 տոկոսով ցածր է մայիսի ծավալից, սակայն 59.9 տոկոսով շատ է, քան անցյալ տարվա հունիսին:
2024-ի առաջին կիսամյակում ներմուծումն աճել է 86.5 տոկոսով՝ կազմելով 10 մլրդ 479.7 մլն դոլար: Հունիսի ցուցանիշը 1 մլրդ 171.3 մլն դոլար է՝ 3.5 տոկոսով ցածր մայիսի տվյալից: 2023 թվականի հունիսի համեմատ գրանցվել է 20.6 տոկոսի աճ: