Գեղարքունիքի մարզում «Opel»-ը բախվել է քարերին ու բռնկվել. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վալտեր Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում՝ քարերի վրա:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



