Վթար՝ Երևանում. հեռուստաաշտարակի հարևանությամբ բախվել են «Sinotruck»-ը, «Opel»-ը և «Ford»-ը, վերջինը կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, բախվել են «Ford», «Sinotruck» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford»-ը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Ford»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակեպվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ալբերտ Խաչատրյանը, «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Պարգև Մարկոսյանը, իսկ «Sinotruck»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ալեքսան Գասպարյանը: