Իրանը հուսով է, որ Հանիեի սպանության պատասխանը ժամանակին կլինի և չի խոչընդոտի Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանությունները հուսով են, որ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը ժամանակին կլինի և չի ազդի Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների վրա։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք ունենք ինքնապաշտպանության օրինական իրավունք։ Դա հարց է, որը բացարձակապես կապ չունի Գազայում կրակի դադարեցման հետ: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ մեր պատասխանը կլինի ժամանակին և կյանքի կկոչվի այնպես, որ չի խոչընդոտի պոտենցիալ զինադադարին», - նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Իրանի առաջնահերթությունը «Գազայում տևական զինադադարի հաստատումն է», և Թեհրանը կճանաչի ցանկացած համաձայնագիր, որն կընդունի ՀԱՄԱՍ-ը։