Երևանում վրացական համարանիշներով Hyundai-ն մխրճվել է վերամբարձ կռունկի հետնամասը. վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմանում վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Դեպքի վայր են ժամանել պարեկները, ոստիկանները և քննիչները: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Hyundai-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



