Սա օգոստոսի 2-րդ ամենաբարձր ջերմաստիճանն է և տարվա 6-րդ ամենաբարձր ջերմաստիճանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 10-ի առավոտյան չափումները ցույց են տվել 0°C իզոթերմ Ալպերից 5100մ բարձրության վրա: Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Սա օգոստոսի 2-րդ ամենաբարձր ջերմաստիճանն է և տարվա 6-րդ ամենաբարձր ջերմաստիճանը (1954 թվականից ի վեր) Ռեկորդն եղել է 5300մ բարձրության վրա (21 օգոստոսի, 2023թ.)7 ամենաբարձր արժեքները վերջին 2 տարիների ընթացքում…Ինչ է 0°C-ի իզոթերմը:Իզոթերմը հավասար ջերմաստիճաններ ունեցող կետերը միացնող գիծն է: 0°C-ի իզոթերմը կարևոր հիդրոօդերևութաբանական ցուցանիշ է, որը բնութագրում է մթնոլորտի վիճակը։ Այդ իզոթերմից վերև օդի ջերմաստիճանը բացասական է, իսկ ներքև՝ դրական և այդ գծից ներքև տեղումները թափվում են անձրևի տեսքով, իսկ վերև ձյան տեսքով»,-նշել է նա: